600 միլիոն դոլար․ Հայաստանը դարձել է հնդկական զենքի ամենախոշոր գնորդը

Հայաստանը դարձել է Հնդկաստանից զենք ձեռք բերող ամենախոշոր գնորդը։ Այս մասին հայտնում է հնդկական IADN լրատվական գործակալությունը` հղում անելով երկրի խորհրդարանին Հնդկաստանի ֆինանսների նախարարության ներկայացրած զեկույցին։

Հնդկաստանի պաշտպանության նախարարության տվյալների համաձայն՝ 2024-2025 ֆինանսական տարում Հայաստանի կողմից հնդկական արտադրության սպառազինության գնումների ընդհանուր ծավալը հասել է 600 միլիոն դոլարի։ 

Հայաստանը 2021 թվականից սկսած Հնդկաստանից ձեռք է բերում հրթիռներ, հրետանային համակարգեր, հակաօդային պաշտպանության համակարգեր և այլ զինատեսակներ։

Add new comment