Տարածաշրջանում նոր պատերազմ է հասունանում, որն անպայման անդրադառնալու է Հվ. Կովկասի վրա. թյուրքագետ
Տարածաշրջանում նոր պատերազմ է հասունանում (էպիկենտրոնը՝ Լիբանանում), որը անպայման անդրադառնալու է Հվ. Կովկասի վրա։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը, որն իր գրառումը վերնագրել է «Ամառային 4 «անկարևոր» կանխատեսումներ»։
Նա մասնավորապես նշել է. «Թուրքիան Ադրբեջանի միջոցով կրկնապատկում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման համար դիվանագիտական ու ռազմական ճնշումը։ Իրենց ժամանակացույցով՝ առաջիկա մի քանի ամսվա ընթացքում (մինչև տարեվերջ) պետք է փորձել ստանալ այդ ճանապարհը։
Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում նկատելի է որոշակի սառեցում՝ դեպի լարվածության միտումով։
Աշնանը աշխարհաքաղաքական թեժ կռիվ է սպասվում Վրաստանում. խորհրդարանական ընտրությունները չեն սահմանափակվելու միայն ընտրություններով։
Բոլոր 4-ը ավելացել են արդեն եղած մարտահրավերներին։
Բոլոր 4-ն էլ պայթյունավտանգ են Հայաստանի համար։
Բոլոր 4-ին էլ պետք է սկսել պատրաստվել երեկ։
Բոլոր 4-ի հանդեպ էլ անտարբերություն է։
Սակայն այս ասածներս անկարևոր են։ Կարևորը լուրջ քաղաքական մտքերն են այն մասին, թե որ գործիչն է լավը, որը՝ ոչ, թե ինչու այս անգամ էլ պայքարին չպետք է միանալ»:
Add new comment