Ըստ Իսրայելի՝ Էրդողանը գնում է Սադամ Հուսեյնի հետքերով
«Էրդողանը գնում է Սադամ Հուսեյնի հետքերով և սպառնում է հարձակվել Իսրայելի վրա։ Պարզապես թող հիշի, թե ինչ կատարվեց այնտեղ և ինչպես ավարտվեց»,- X-ի իր էջում, արձագանքելով Էրդողանի հայտարարությանը, գրել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան կարող է մտնել Իսրայել այնպես, ինչպես ժամանակին մտել է Լեռնային Ղարաբաղ և Լիբիա։ Նրա կարծիքով՝ թուրքերը «պարզապես պետք է ուժեղ լինեն նման քայլերի համար»։
Add new comment