Submitted by G.Avetisyan on
սավ

էրդողանական վարչախմբի պարագլխի դատարկաբան հայտարարությունը

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան ալիքում գրում է. «էրդողանական վարչախմբի պարագլուխը հայտարարել է, թե Թուրքիան կարող է մտնել Իսրայել, ինչպես դա արել է Լիբիայում և Արցախում։ 

Թուրքիայի ներսում, ինչպես նաև արաբական և իսլամական աշխարհում էժան վարկանիշ հավաքելու նպատակով արված այս դատարկաբան հայտարարության փոխարեն, էրդողանական վարչախումբը, դիցուք, կարող էր փակել իր տարածքով Իսրայելին մատակարարվող ադրբեջանական էներգակիրների հոսքը, որն, իրոք, լուրջ հարված կլիներ Թել-Ավիվին։

Սակայն ոչ՝ դատարկ, պոպուլիստական և երեսպաշտ հայտարարություններից էրդողանական վարչախումբը փող չի կորցնում, մինչդեռ էներգակիրների տարանցման դադարեցումը փողի հստակ կորուստ է»։

 

 

ս

Add new comment