Իրանի հոգևոր առաջնորդը վերահաստատել է ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը
Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին վերահաստատել է ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը և հայտարարել. «ԻԻՀ-ն Զանգեզուրի ճանապարհը ի վնաս Հայաստանի է համարում և հաստատակամ է իր այս դիրքորոշման մեջ»:
Խամենեին շեշտել է, որ «օտարները չպետք է սահմանափակումներ ստեղծեն հարևանների հետ հարաբերություններում և հավելել է, որ երկրների անվտանգությունն ու խաղաղությունն ապահովվում է սեփական ուժերին և մերձավորներին ապավինելով»:
Նա ընդգծել է, որ «երկու երկրների միջև համագործակցությունը հաստատակամորեն կշարունակվի՝ հիմնված սահմանված շահերի վրա և այլոց քաղաքականությունից անկախ»:
Իրանի հոգևոր առաջնորդը նաև դատապարտել է նաև Հիսուս Քրիստոսի հասցեին անարգանքը:
Add new comment