ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ` հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հետ կապված
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը երեքշաբթի պատժամիջոցներ է սահմանել հինգ ֆիզիկական անձի և յոթ կազմակերպության դեմ, որոնք տեղակայված են Իրանում, Չինաստանում և Հոնկոնգում:
Ֆինանսների նախարարությունը հայտարարության մեջ պնդում է, որ պատժամիջոցների ենթարկված անձինք Իրանին տրամադրում են արագացուցիչներ և գիրոսկոպներ՝ հրթիռների և անօդաչու սարքերի արտադրությունը հեշտացնելու համար:
Իրանը նախկինում անհիմն է համարել հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հետ կապված ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցները` պնդելով, որ իր բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի ծրագիրը լիովին սեփական արտադրության է, քանի որ հիմնված է ներքին ռեսուրսների վրա:
Add new comment