Submitted by D.Guyumjyan on
detq

Իսրայելին կստիպենք զղջալ Հանիեի սպանության համար. Մասուդ Փեզեշքիան

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը Թեհրանում պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի մահից հետո հայտարարել է, որ Իրանը կպաշտպանի իր ինքնիշխանությունը և ահաբեկչական բռնազավթիչներին կստիպի զղջալ իրենց արարքների համար։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը հայտնում է, որ այս մասին Փեզեշքիանը գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը կպաշտպանի իր տարածքային ամբողջականությունն ու արժանապատվությունը և ահաբեկիչ բռնազավթիչներին կստիպի զղջալ իրենց վախկոտ արարքների համար»,- շեշտել է Իսլամական Հանրապետության նախագահը։

Փեզեշքիանն ընդգծել է, որ Իրանի և Պաղեստինի ժողովուրդների միջև կապն ու դիմադրությանը զորավիգ լինելն առաջվանից ավելի ամուր կլինեն։

«Երեկ ես բարձրացրի նրա հաղթական ձեռքը, իսկ այսօր ստիպված եմ նրան թաղել ուսերիս դրած»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ Իսմայիլ Հանիեն հուլիսի 31-ին սպանվել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում, որտեղ նախօրեին մասնակցել էր Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը և հանդիպել նրա հետ։

Add new comment