Submitted by D.Guyumjyan on
detq

ԱՄՆ-ն դադարեցնում է Վրաստանին տրամադրվող օգնությունը

Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դադարեցնում է Վրաստանի կառավարությանը տրամադրվող 95 մլն դոլար օգնությունը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը։

ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ հակաժողովրդավարական գործողությունները և «վրաց իշխանությունների կեղծ հայտարարություններն անհամատեղելի են Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անդամակցության նորմերին»։ Նա նաև ասել է, որ չնայած դադարեցնում են օգնությունը Վրաստանի կառավարությանը այս գործողությունների պատճառով, սակայն Նահանգները կշարունակի օգնություն տրամադրել ծրագրերին և գործողություններին, որոնք օգուտ են բերում վրաց ժողովրդին, անկախ լրատվամիջոցների և տնտեսական զարգացմանը։

«Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողություններից հետո ես հայտարարել եմ ԱՄՆ-ի և Վրաստանի միջև երկկողմ համագործակցության համապարփակ վերանայման մասին։ ԱՄՆ-ն դադարեցնում է Վրաստանի կառավարության աջակցությանն ուղղված ավելի քան 95 մլն դոլարի օգնության տրամադրումը»,- նշել է Բլինքենը:

Ըստ ԱՄՆ պետքարտուղարի՝ երկու պետությունների միջև 32 տարվա գործընկերության ընթացքում ամերիկացի ժողովուրդը ավելի քան 6․2 միլիարդ դոլարի օգնություն է տրամադրել Վրաստանին՝ «օգնելու զարգացնել ու ամրապնդել տնտեսությունը և ժողովրդավարական ինստիտուտները»:

Հիշեցնենք` Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» աղմկահարույց օրինագիծը, որը տևական ժամանակ փոթորկել էր Վրաստանը: 


 

Add new comment