default

Իսրայելի ԱԱԽ հաղորդագրությունը արտասահման մեկնողներին․ պետք է ավելի մեծ զգուշավորություն ցուցաբերել

Վերջին իրադարձություններից հետո Իրանը, «Հիզբոլլահը» և ՀԱՄԱՍ-ը (այլ ահաբեկչական խմբավորումների հետ միասին) հայտարարեցին վրեժ լուծել ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի և «Հիզբոլլահի» ռազմավարական ստորաբաժանման ղեկավար Ֆուադ Շուքրի (Սայիդ Մուհսան) մահվան համար: Հնարավոր է, որ նրանք հակահարված հասցնեն արտերկրում գտնվող իսրայելական/հրեական թիրախներին, ինչպիսիք են դեսպանատները, սինագոգները, հրեական համայնքային կենտրոնները և այլն:

Բացի դրանից` մտահոգություն կա, որ էսկալացիան կավելացնի «Գլոբալ ջիհադ» կազմակերպությունների և «միայնակ գայլ» ահաբեկիչների մոտիվացիան՝ հարձակվելու իսրայելցիների վրա աշխարհի տարբեր երկրներում:

Երբ սկսվեց «Երկաթե սրեր» գործողությունը, ահաբեկչության սպառնալիքն արտասահմանում մեծացավ: Այդ մասին հանրությանը հաղորդվել է դրանից հետո՝ մի քանի ամիսների ընթացքում, մի շարք երկրների համար տրված ճամփորդական ահազանգերի միջոցով:

«Հետևաբար, արտասահմանյան ճանապարհորդություն ծրագրողներին խորհուրդ ենք տալիս լրջորեն վերանայել այն երկրներ մեկնելու անհրաժեշտությունը, որոնց համար տրվել են ճամփորդական ծանուցումներ՝ չափավոր և բարձր սպառնալիքների մակարդակով (մակարդակ 3 կամ 4): Մնացած բոլոր ուղղություններում կիրառեք ավելի մեծ նախազգուշական միջոցներ և համոզվեք, որ գործում եք Ազգային անվտանգության խորհրդի կայքում ներկայացված առաջարկությունների համաձայն` ներառյալ հասարակական վայրերում զգոնությունը (առևտրի կենտրոններ, ռեստորաններ, հյուրանոցներ, բարեր և այլն)»,- գրված է իսրայելական աղբյուրներում։

Add new comment