Թուրքիայում հարձակման է ենթարկվել հայ համայնքի հայտնի ներկայացուցիչներից մեկը
Թուրքիայի Քընալը կղզու շուկայում հարձակման է ենթարկվել հայ համայնքի հայտնի ներկայացուցիչ Կարո Գաբրիելյանը։ Տեղեկությունը հայտնում է «Արմենպրեսը»` հղում անելով «Ակոս» շաբաթաթերթին։
Նշվում է, որ հարձակման ժամանակ Գաբրիելյանի հասցեին, ազգությունով պայմանավորված, խտրական վիրավորանքներ են հնչել։ Գաբրիելյանը հայտնել է, որ հարձակման հետևանքով իր մատը կոտրվել է, և դեմքին հարվածների հետքեր կան:
Ոստիկանությունը հայտնել է, որ անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում, և գործը կուղարկվի դատախազություն։ Հարձակումը դատապարտել է Ստամբուլի հայկական Սուրբ Գեդիկփաշա եկեղեցին։
Հայտարարության մեջ նշվում է, որ նրանք դատապարտում են այդ տհաճ և ռասիստական հարձակումն ու շուտափույթ ապաքինում մաղթում Գաբրիելյանին։
Add new comment