Submitted by detq-editor on
ԵԽԽՎ համազեկուցողները փետրվարի 17-20-ը այցելու են Հայաստան

ԵԽԽՎ համազեկուցողները փետրվարի 17-20-ը լինելու են Հայաստանում

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիտորինգի համար պատասխանատու համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Օբերգը (Շվեդիա), փետրվարի 17-20-ը փաստահավաք այցով Հայաստանում են:

Երևանում Կիլյունենը և Օբերգը կհանդիպեն Ազգային ժողովի նախագահի, արտաքին գործերի փոխնախարարի, պաշտպանության փոխնախարարի, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախագահի և դիվանագիտական համայնքի ներկայացուցիչների հետ։

ԵԽԽՎ տարածած հաղորդակցության համաձայն՝ հանդիպումներ են նախատեսված նաև Ջերմուկ, Գորիս և Վարդենիս քաղաքներում՝ տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ:

Add new comment