Submitted by D.Guyumjyan on
detq

Իրանն այս գիշեր հարձակվելու է Իսրայելի վրա․ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը պնդել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն այս գիշեր հարձակվելու է Իսրայելի վրա։

Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Թրամփն ասել է «Adin Live Youtube» ալիքին տված հարցազրույցում։

«Ես լսել եմ, որ Իրանը պատրաստվում է հարձակվել Իսրայելի վրա այս գիշեր։ Այս գիշեր նրանց վրա հարձակվելու են։ Ես ասում եմ ձեզ հենց հիմա»,- ասել է նա։

Թրամփը շեշտել է, որ հնարավոր հարձակման մասին հույժ գաղտնի տեղեկություն չունի։ Նա ասել է՝ կարծում է, որ դա կարող է տեղի ունենալ երկուշաբթի:
 

Add new comment