Իրանի նախկին ԱԳ նախագահ Զարիֆը նշանակվել է փոխնախագահ
Իրանի Իսլամական Հանրապետության նախկին արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը երկրի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հրամանագրով նշանակվել է Իրանի նախագահի ռազմավարական հարցերով տեղակալ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
«Ձեզ հանձնարարված է վերահսկել ազգային և միջազգային խոշոր զարգացումները, ինչպես նաև, թե որքանով է մեզ հաջողվում հասնել Սահմանադրության նպատակներին»,- Զարիֆի նշանակման նամակում նշել է Իսլամական Հանրապետության նախագահը։
Հիշեցնենք, որ Մոհամադ Ջավադ Զարիֆը Իրանի նախկին նախագահ Հասան Ռոհանիի պաշտոնավարման շրջանում՝ 2013-2021 թվականներին, ղեկավարել է երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Իրանի երկարամյա արտգործնախարարը համարվում է նաև Թեհրանի միջուկային գործարքի գլխավոր ճարտարապետներից մեկը։
Add new comment