Submitted by detq-editor on
Հայտնի տիեզերագնացը գործընկերներին կոչ է արել հետևել իր օրինակին և չմասնակցել Բաքվում կայանալիք Միջազգային տիեզերագնացության կոնգրեսին

Ամերիկացի հայտնի տիեզերագնաց Գարեթ Ռեյզմանը հրաժարվել է մասնակցել Բաքվում կայանալիք Միջազգային տիեզերագնացության կոնգրեսին։ Այս մասին նա մի քանի գրառում է արել թվիթերյան իր միկրոբլոգում՝ արձագանքելով Տիեզերագնացության միջազգային ֆեդերացիայի հայտարարության

Ամերիկացի հայտնի տիեզերագնաց Գարեթ Ռեյզմանը հրաժարվել է մասնակցել Բաքվում կայանալիք Միջազգային տիեզերագնացության կոնգրեսին։ Այս մասին նա մի քանի գրառում է արել թվիթերյան իր միկրոբլոգում՝ արձագանքելով Տիեզերագնացության միջազգային ֆեդերացիայի հայտարարությանը (IAF) Բաքվի կոնգրեսին մասնակցելու վերաբերյալ։

«Ինչո՞ւ է Միջազգային տիեզերագնացության կոնգրեսn (IAC) անցկացվում Ադրբեջանում․ մի երկիր, որը մեղավոր է վերջին ռազմական ագրեսիայի մեջ իր հարևան Հայաստանի դեմ: Ադրբեջանն ամենակոռումպացված երկրներից է, որն ունի Եվրոպայում մարդու իրավունքների ամենավատ ցուցանիշներից մեկը:

Ես չեմ գնալու կոնգրեսին, եթե դու գնում ես, խնդրում եմ, վերանայիր դիրքորոշումդ»,- գրել է նա:

Ռեյզմանը նաև տեղադրել է «Freedom House»-ի, «Լրագրողներ առանց սահմանների», «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի զեկույցները՝ նշելով՝ «Ռազմական ագրեսիան սկսվել է անցյալ սեպտեմբերին ու դատապարտվել Եվրախորհրադարանի կողմից։

«Freedom House»-ի վերջին զեկույցում էլ Ադրբեջանը քառակողմ կապի մեջ է Ռուսաստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի հետ՝ որպես Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ամենակոռումպացված երկրների:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Մամուլի ազատության ինդեքսով 180 երկրների շարքում Ադրբեջանին դասում է 154-րդ տեղում (ընդամենը 1 տեղ առաջ Ռուսաստանից, շնորհավորում եմ Ադրբեջանին)։

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ն Ադրբեջանին դասակարգում է 128-րդ տեղը 180 երկրների մեջ՝ իրենց ներկայիս կոռուպցիայի ընկալման ինդեքսով, կրկին Ռուսաստանից ընդամենը մեկ տեղով բարձր»,- գրել է Ռեյզմանը։

Նախատեսված է, որ Միջազգային տիեզերագնացության կոնգրեսը տեղի կունենա Բաքվում այս տարվա հոկտեմբերին:

Add new comment