Ադրբեջանի տարածքում օտարերկրյա ռազմական ներկայություն չկա. ադրբեջանական ԶԼՄ
«Իսրայելի կողմից իր զինվորներին Ադրբեջանում մնալն արգելելու մասին լուրը ապատեղեկատվություն է»,- նշել է Ադրբեջանի ԶԼՄ-ների զարգացման գործակալությունը։
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Report»կայքը։
Ըստ հայտարարության՝ «Iran International» հեռուստաալիքը, բրիտանական «The Telegraph»-ը և «Kan» գործակալությունը ապատեղեկություն են տարածել՝ նշելով, որ Իսրայելն արգելում է իր զինվորներին մնալ Ադրբեջանում:
Ընդգծվել է, որ Ադրբեջանի տարածքում որևէ օտարերկրյա ռազմական ներկայություն չկա, և այդ կապակցությամբ խստորեն դատապարտվում են կեղծ լուրերի վրա հիմնված տեղեկատվական մանիպուլյացիաները։
Հիշեցնենք, որ ՏԱՍՍ-ը, հղում կատարելով Իսրայելի «Kan» պետական հեռուստա- և ռադիոընկերությանը, հայտնել էր, որ Իսրայելն արգելել է իր զինծառայողներին մնալ Ադրբեջանում և Վրաստանում։
Add new comment