Քասամը հրթիռային հարձակում է իրականացրել Թել Ավիվի վրա
Գազայի դեմ պատերազմի 312-րդ օրը Քասամն ընդգծել է, որ ի պատասխան Գազայի հատվածում սիոնիստական օկուպացիոն ռեժիմի կողմից պաղեստինցիների հանցագործությունների ու սպանությունների՝ «M90» հրթիռներով հարվածներ է հասցրել գրավյալ Թել Ավիվ քաղաքին և նրա հարակից տարածքներին։
«Al Jazeera»-ի հաղորդմամբ՝ հարձակումից հետո իսրայելական 13 հեռուստաալիքը տեղեկացրել է, որ Թել Ավիվում պայթյունների ձայներ են լսվել։
Պաղեստինյան դիմադրության աղբյուրները հայտնել են, որ այդ հրթիռներն արձակվել են Գազայի հատվածից, որտեղ տեղակայված են եղել սիոնիստական ռեժիմի տեխնիկան և ռազմական մեքենաները:
Add new comment