
Գազայում հրադադարի համաձայնագիրը կարող է ստիպել Իրանին զերծ մնալ Իսրայելի դեմ գրոհելուց․ Բայդեն
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագիրը կարող է ստիպել Իրանին զերծ մնալ Իսրայելի դեմ գրոհելուց։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը։
«Ես հենց դրան եմ սպասում»,- ասել է Բայդենը լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե կարող է արդյոք հրադադարը կանխել Իրանի հարձակումը։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ այս հարցով բանակցությունները ծանր են ընթանում, սակայն ինքը «չի հանձնվում»։
Ջո Բայդենը նաև նախազգուշացրել է, որ հրադադարի համաձայնության հասնելը գնալով ավելի դժվար է դառնում։
«Տեսնենք, թե ինչ կանի Իրանը, և տեսնենք, թե ինչ տեղի կունենա, եթե գրոհ լինի։ Բայց ես հանձնվել չեմ պատրաստվում»,- եզրափակել է նա։
Add new comment