Հակառակորդ երկրում պետական մակարդակով ցույց են տալիս իրենց անթաքույց զավթողական նկրտումները
Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը տելեգրամյան ալիքում հատված է հրապարակել Բաքվի լրատվամիջոցների հրապարակումներից՝ նշելով. «Ադրբեջանի ՊՆ-ի կողմից կառավարվող քարոզչական կայքի հրապարակումն է։ Հակառակորդ երկրում պետական մակարդակով, ֆինանսներով ու ռեսուրսներով հիմն են գրում Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի մասին՝ ցույց տալով իրենց անթաքույց զավթողական նկրտումները։
Իսկ զուգահեռ իրականության մեջ ՀՀ կառավարության ղեկավարը դպրոցի աշակերտներին ստում է՝ ասելով, թե այդ սյունը, որը ինքը ֆետիշացնում է՝ փրկելու է երեխաներին ու մեր պետությունը Ադրբեջանի զավթողական ծրագրերից․․․մենք ուղղակի ապրում ենք ծուռ հայելիների թագավորությունում, որտեղ սուտը դարձել է պետական քաղաքականություն, իսկ վտանգը կանխելու համար որևէ իրական քայլ չի արվում»։
Image
Add new comment