սավ

Ինչպես դիմակայել Բաքվի սադրանքին

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը գրում է. «Բաքվի բռնապետի քարոզչամեքենան, ոգևորվելով «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կազմակերպության քարոզչական հաջողություններով, որով տարիներ շարունակ քարոզ էր իրականացնում ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Ադրբեջանի սահմաններից դուրս, հիմա էլ փորձում է ստեղծել, այսպես ասած «Արևմտյան ադրբեջանի ադրբեջանական համայնք» կազմակերպությունը։  Այս տխրահռչակ կազմակերպությունով սկսել է իրականացնել նույն այն քարոզչական քայլերը, որն իրականացնում էր «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կազմակերպության միջոցով։ Չեմ զարմանա, եթե Ադրբեջանի ԱԺ անցնեն պատգամավորներ, ովքեր կներկայացնեն այդ տխրահռչակ կազմակերպությունը։ Իսկ արևմտյան ադրբեջան ասելով Բաքվի բռնապետի քարոզչամեքենան նկատի ունի հենց ՀՀ-ն։ 

 Եթե անկեղծ, ես կողմ եմ այն թեզին, որ չտրվենք սրանց սադրանքին, չմտնենք սրանց խաղի դաշտ, բայց միևնույն ժամանակ, մենք պետք է սկսենք ոչ պաշտոնական պայքար սրանց դեմ։ Պայքարը կարող է լինել տարբեր ձև, որտեղ ՀՀ-ն պաշտոնապես ոչ մի կերպ ներկայացված չի լինի, որպեսզի իրենց սադրանքն արդյունք չգրանցի։ Պայքարը կարող է դիցուկ լինել Արցախի ամեն մի բնակավայրի մասին գրքերի պատրաստրում, տարբեր լեզուներով հրապարակում, տարբեր տեսակի միջազգային ֆորումներին Արցախը ներկայացնող ՀԿ-ների, գործիչների մասնակցությունը, պատմավավերագրական ֆիլմերի նկարահանում, տարբեր լեզուներով թարգմանություն և ներկայացում։ Այստեղ պետության ուղիղ մասնակցությունը չպետք է լինի, բայց կարող է այլ ձևաչափով մասնակից լինել։ Առանց շատ փակագծեր բացելու, բոլորն էլ կարող են հասկանալ, թե ինչպես․․․»:

 

Add new comment