
Պուտինի և Ալիևի հանդիպման օրակարգում կլինի նաև հայ-ադրբեջանական կարգավորման թեման
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահի բանակցությունների թեմաներից մեկը լինելու է հայ-ադրբեջանական կարգավորումը:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին նշված է ՌԴ նախագահ Բաքու այցի վերաբերյալ նյութերում: «Նախագահները կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային քաղաքականության արդի հարցերի, մասնավորապես՝ ադրբեջանա-հայկական կարգավորման թեմայի շուրջ»,- նշվում է փաստաթղթում:
Add new comment