Իրանցի ավագ հոգևորականը քննադատել է ԱՄՆ-ի և Եվրոպայի մոտեցումները Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հարցում
Իրանցի ավագ հոգևորական Մոհամմադ Ջավադ Հաջ ալի-Աքբարին քննադատել է ԱՄՆ-ի և եվրոպական երկրների մոտեցումը Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հարցում։ Ինչպես տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը, հոգևորականը Թուրքիայի և Սիրիայի տարածքում տեղի ունեցած վերջին երկրաշարժը մարդկային մեծ աղետ է որակել։
Ալի-Աքբարին ընդգծել է, որ երկրաշարժը մեծ փորձություն է այլ երկրների և համաշխարհային հանրության համար։ Նրա խոսքով՝ համաշխարհային հանրությունը սարսափելի ձախողել է այս փորձությունը։
Հոգևորականը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Եվրոպայի մոտեցումները Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ բացահայտում են նրանց չար մտադրությունները։ «Այն, ինչ տեղի է ունեցել Սիրիայում, ամոթ է միջազգային հանրության համար։ ԱՄՆ-ի և Եվրոպայի մոտեցումները Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ բացահայտում են նրանց ներքին չարիքը»,- ասել է նա։
Վերջինս հույս է հայտնել, որ տարածաշրջանի և Իրանի ժողովուրդների ջանքերով կնվազեն Թուրքիայի և Սիրիայի ժողովուրդների տառապանքները։
Add new comment