2569

«Ինչի՞ է պատրաստվում Ադրբեջանը» հարցի պատասխանը ամիսներ առաջ տրվել է ՀՀ ԱԳՆ-ի կողմից. փորձագետ

Ադրբեջանական պաշտպանական գերատեսչությունը մի քանի ժամվա ընթացքում արդեն երկրրորդ տեղեկությունն է տարածում, թե իբր հայկական կողմը կրակ է բացել իրենց դիրքերի ուղղությամբ: Այս մասին գրում է ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը և հավելում. «Ինֆորմացիոն հոսքերում  նրանք այդ տեղեկատվությունը փաթեթավորում են ՌԴ նախագահ Պուտինի այս օրերի Ադրբեջան այցով, հատուկ շեշտելով, թե իբր հայկական կողմը կրակում է զուտ նրա համար, որ ՌԴ նախագահը Բաքվում է, այդպիսով փորձելով սեպ խրել առանց այդ էլ խնդրահարույց հայ-ռուսական հարաբերությունների մեջ: 

Իսկ թե ինչի՞ է պատրաստվում Ադրբեջանը, հարցի պատասխանը, ամիսներ առաջ տրվել է նաև ՀՀ ԱԳՆ-ի կողմից: 

Այս համատեքստում ուզում եմ ողջ պետական կառավարման համակարգի ուշադրությունը հրավիրել հետևյալի վրա: 

Շատերին թվում է, թե մարտական գործողությունները հնարավոր է լինեն միայն առաջնագծում, մինչդեռ մերօրյա իրականության մեջ բազմաթիվ են նախադեպերը, երբ հակամարտող կողմերը ռազմական թիրախներ և ենթակառուցվածքներ են խոցում միմյանց թիկունքում: 

Բացի հեծանիվ քշելուց և խորոված ու խաշլամա ուտելուց, պետական կառավարման ողջ համակարգը պետք է պատրաստ լինի նաև այդօրինակ սցենարներին ՝ սկսած ուժային կառույցներից, վերջացրած ՏԻՄ ղեկավարներով»։

 

 

Add new comment