ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի նկատմամբ պարտավորությունները չեն փոփոխվել. ՌԴ ԱԳՆ

«Sputnik Արմենիա»․ ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի նկատմամբ պարտավորությունները չեն փոփոխվել, բացի ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից` ՀՀ-ի համար կայունության այլընտրանքային երաշխավորներ չկան։ «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։

«Ինչ վերաբերում է Հայաստանի մասնակցությանը ՀԱՊԿ-ի ընդհանուր աշխատանքին, ապա այժմ Երևանում գերակշռում է փոխգործակցությունից հեռանալու դիրքորոշումը, որը, ինչպես տեսնում ենք, հակասում է Հայաստանի ժողովրդի շահերին, էապես թուլացնում է ազգային անվտանգությունը։ Կազմակերպության շրջանակում փոխադարձ պարտավորությունները մնում են անփոփոխ»,- նշել է նա։

Աղասանդյանի խոսքով` այս փուլում դռները բաց են ՀԱՊԿ-ում լիարժեք համագործակցելու համար։

«Ակնկալում ենք, որ հայ գործընկերները, հաղթահարելով կասկածները, կրկին կցուցաբերեն համատեղ աշխատանքի հանձնառություն՝ ի շահ բարեկամ հայ ժողովրդի ռազմավարական շահերի»,- հավելել է նա։

Add new comment