
Մեկնարկել է ադրբեջանցի և ղազախ զինվորների համատեղ զորավարժությունը
Ադրբեջանի և Ղազախստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված համատեղ պլանի համաձայն՝ անցկացվում է «Ոսկե արծիվ-2024» համատեղ մարտավարական-հատուկ զորավարժությունը։
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։
Ադրբեջանական բանակի զինծառայողները մեկնել են Ղազախստան՝ մասնակցելու զորավարժություններին։ Այն կտևի մինչև օգոստոսի 24-ը։
Add new comment