Ի՞նչ է ԲՐԻԿՍ-ը
ԲՐԻԿՍ-ը միջպետական կազմակերպություն է, որը ստեղծվել է 2006 թվականին։ Դրանում ի սկզբանե ներառված են եղել Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավային Աֆրիկան, ապա նաև Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը և Արաբական Միացյալ Էմիրությունները։
ԲՐԻԿՍ-ի անդամ երկրները բնութագրվում են որպես արագ զարգացող հզոր երկրներ։ Այս երկրների բարենպաստ դիրքն ապահովում է համաշխարհային տնտեսության մեջ նրանց կարևոր դերը։
Ռուսաստանը խոշորագույն պետությունն է, որն ունի օգտակար հանածոների հարուստ պաշարներ (մասնավորապես ածխաջրածինների պաշարներ):
Բրազիլիան Հարավային Ամերիկայի ամենամեծ պետությունն է՝ զարգացած գյուղատնտեսությամբ:
Հնդկաստանը և Չինաստանը աշխարհում միակ երկրներն են, որոնց բնակչությունը գերազանցում է մեկ միլիարդը։
Հարավային Աֆրիկան առավել զարգացած աֆրիկյան երկիր է, որը արդյունահանում է ոսկի և ադամանդ:
ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների ղեկավարները հավաքվում են տարեկան գագաթնաժողովներին և քննարկում գլոբալ հիմնահարցերն ու փոխադարձ համագործակցությունը:
Նշենք, որ ի թիվս այլ երկրների` Ադրբեջանը նույնպես պաշտոնական հայտ է ներկայացրել կազմակերպությանը միանալու համար, որի մասին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն։
Add new comment