
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու «COP29»-ին. Սոլթանով
«COP29»-ին մասնակցելու հրավերներ են ուղարկվել աշխարհի բոլոր պետությունների ղեկավարներին:
Այս մասին թուրքական պետական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար, «COP29» Ադրբեջանի գլխավոր գործադիր տնօրեն Էլնուր Սոլթանովը։
Ըստ վերջինիս` ավելի քան 50 պետությունների և կառավարությունների ղեկավարներ հաստատել են, որ մասնակցելու են համաժողովին։
«Մենք ակնկալում ենք, որ այս թիվը կավելանա։ Հայաստանն էլ է հրավիրված»,- նշել է նա։
Add new comment