Submitted by detq-editor on
Ադրբեջանը կշարունակի կարևոր դեր խաղալ Եվրոպայի էներգետիկ անվտանգության ոլորտում. Ալիև

Ադրբեջանը կշարունակի կարևոր դեր խաղալ Եվրոպայի էներգետիկ անվտանգության ոլորտում. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը կշարունակի կարևոր դեր խաղալ Եվրոպայի էներգետիկ անվտանգության ոլորտում։

 

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, Ալիևն այս մասին ասել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի ունեցած «Խողովակաշարային երազանքներ. ապագայի էներգետիկ անվտանգություն» թեմայով կլոր սեղանի ժամանակ։

 

Ալիևը շեշտել է, որ վերականգնվող էներգիան առանձնահատուկ դեր է խաղում Ադրբեջանի և Եվրամիության համագործակցության մեջ։ Նրա խոսքով՝ վերջերս Ադրբեջանն այս ոլորտում մի շարք կարևոր քայլեր է ձեռնարկել։

 

Նա կարևորել է այս նպատակով Ադրբեջանում իրականացված նախագծերը։ Ալիևն ասել է, որ ստորագրվել են տարբեր փաստաթղթեր՝ կապված մինչև 25 գիգավատտ էլեկտրաէներգիայի արտադրության հետ։

 

Ալիևն ընդգծել է, որ դա պայմաններ կստեղծի Ադրբեջանում արտադրվող կանաչ էներգիան Եվրոպա արտահանելու համար, ինչն էլ իր հերթին կնպաստի Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում։

 

 

Add new comment