սդ

Հայ-իրանական բազմակողմ համագործակցությունը պետք է ստանա քաղաքակրթական դաշինքի ռազմավարական ձևաչափ․ Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրել է«Իրանի նորանշանակ արտգործնախարար Աբաս Արաղչին հայտարարել է՝ «Կովկասի տարածաշրջանն Իրանի համար ունի աշխարհաքաղաքական և ռազմավարական կարևորություն։ Պատմական, մշակութային և աշխարհագրական մերձավորությունը կրկնապատկել է այս տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների ընդլայնման կարևորությունը»։

Իրանի արտգործնախարարի խոսքերը գալիս են ևս մեկ անգամ փաստելու, որ պաշտոնական Թեհրանի արտաքին քաղաքական օրակարգում Հարավային Կովկասն այլևս առաջնային շահերի և կարևորության գոտի է, որտեղ Իրանն աշխատելու է կրկնապատկված ջանքերով։

Ակնհայտ է նաև, որ իրանական ակտիվության կարևորագույն դրդապատճառ է նաև ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ներկայության աճը մեր տարածաշրջանում, ինչը լրացուցիչ մարտահրավերներ է ի հայտ բերել ոչ միայն Հայաստանի, այլ նաև Իրանի համար, ուստի դրանց հաղթահարման գործում խիստ արդյունավետ կարող է լինել հենց հայ-իրանական բազմակողմ համագործակցությունը, որը կարող է և պետք է ստանա քաղաքակրթական դաշինքի ռազմավարական ձևաչափ, քանի որ այս տարածաշրջանում հայ-իրանական պատմական և քաղաքակրթական կապերն ամենահինն են, իսկ Հայաստան-Իրան խաղաղության սահմանը երկու երկրների միջև երբևէ գոյություն ունեցած հնագույն սահմաններից է»։

Add new comment