Սաուդյան Արաբիայի նախագծի շնորհիվ Եմենում չեզոքացվել է 1387 ական
Եմենում ականազերծման սաուդյան ծրագրի շրջանակում փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում ապամոնտաժվել է Իրանի կողմից աջակցվող հութիների տեղադրած 1387 սարք:
Սալման թագավորի մարդասիրական օգնության կենտրոնի հսկողության տակ գտնվող հատուկ խմբերը ոչնչացրել են հարյուրավոր հակահետևակային և հակատանկային ականներ, չպայթած զինամթերք և այլ պայթուցիկ սարքեր:
«KSrelief» նախագիծը, որը հայտնի է որպես «Մասամ», Սաուդյան Արաբիայի կողմից թագավոր Սալմանի հրամանով Եմենի ժողովրդին օգնելու համար ձեռնարկված մի քանի նախաձեռնություններից մեկն է:
«Մասամ» թիմերը մաքրել են երթուղիներն ու քաղաքացիական այլ վայրեր, որոնք կարող են սպառնալ քաղաքացիների անվտանգությանը:
Ականազերծման գործողություններն իրականացվել են Մարիբ, Ադեն, Ջուֆ, Շաբվա, Թաիզ, Հոդեյդա, Լահիջ, Սանայ, Ալ-Բայդա, Ալ-Դհալե և Սաադա նահանգներում:
Ծրագրի մեկնարկից ի վեր մաքրվել է ընդհանուր առմամբ 386․282 ական:
Սաուդյան Արաբիայի նախագիծը վերապատրաստում է տեղի ականազերծող ինժեներներին և նրանց տրամադրում ժամանակակից սարքավորումներ: Այն նաև աջակցություն է առաջարկում սարքերից տուժած եմենցիներին:
Add new comment