Ռուսական կողմը հաստատակամ է շարունակել ՀՀ-ի հետ համագործակցությունը 1997-ի պայմանագրի սկզբունքներով. ՌԴ դեսպանություն
«Sputnik Արմենիա». Այսօր լրանում է Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամության, փոխօգնության և համագործակցության մասին պայմանագրի ստորագրման 27-ամյակը։
«Փաստաթուղթը, որն ընդունված է անվանել «Մեծ պայմանագիր», սահմանել է միջպետական հարաբերությունների սկզբունքներն ու առաջնահերթությունները, ինչպես նաև կարևոր փուլանիշ դարձել իրական դաշնակցության ոգով երկկողմ գործընկերությունը կառուցելու համար»,– ասվում է Հայաստանում ՌԴ դեսպանատան հայտարարության մեջ։
Մասնավորապես Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվել են ամրապնդել ավանդական բարեկամությունն ու բազմակողմանի համագործակցությունը քաղաքական, տնտեսական, ռազմական, գիտական, մշակութային և այլ ոլորտներում։ Երկու երկրները պարտավորվել են նաև փոխգործակցել ինչպես Անդրկովկասյան տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում կայունությունն ու անվտանգությունը բարձրացնելու գործում։
Ռուսական կողմը ամուր տրամադրվածություն ունի շարունակելու և զարգացնելու երկկողմ համագործակցությունը 1997 թվականի պայմանագրով ամրագրված սկզբունքների համաձայն։
Add new comment