56

ՌԴ-ից ակնարկում են, որ արցախցիների վերադարձի իրավունքի շուրջ բանակցմանը նվազագույնը դեմ չեն, բայց ՀՀ-ից արձագանք չկա․ Աբրահամյան

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում պաշտոնական Մոսկվան անընդհատ հղում է կատարում 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նա մասնավորապես նշել է․ «Եվ որքան էլ ՀՀ իշխանությունը շրջանցում է թեման, ՌԴ-ից ԱԳՆ խոսնակի միջոցով պնդում են, որ եթե ՀՀ-ն հրաժարվեր այդ փաստաթղթից, ապա կա´մ հետ կկանչեր իր դրած ստորագրությունը, կա´մ գոնե դրա մասին հրապարակային հայտարարություն կաներ:

Հայաստանի կառավարչի մասով, մեծ առումով, ամեն ինչ պարզ է, բայց այստեղ կա նաև այլ հանգամանք, որը թերևս քիչ է քննարկվում:

ՌԴ-ն, գործող կամ ակտուալ համարելով եռակողմ հայտարարությունը, ըստ էության, օրակարգային է համարում նաև այդ փաստաթղթում տեղ գտած այնպիսի դրույթները, որոնք վերաբերում են արցախցիների վերադարձի իրավունքին, նրանց անվտանգության երաշխիքներին, ՀՀ-ի ու Արցախի միջև անվտանգ միջանցքի ապահովմանը և այլն:

Ավելին` ՌԴ-ից ակնարկում են, որ այս հարցերի բանակցմանը նվազագույնը դեմ չեն, սակայն ՀՀ-ից վերոնշյալ թեմայով արձագանք, դիրքորոշում կամ պարզ ասած` շարժ չկա:

Կան իրավիճակներ, երբ փախուստ իրականությունից և պարզ ճշմարտությունից պարզապես հնարավոր չէ»:

Add new comment