Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հայ հրաձիգը ոսկե մեդալ է նվաճել
Վազող թիրախ ձևի Եվրոպայի երիտասարդական առաջնության խառը վազք մրցաձևի անհատական պայքարում Գոռ Խաչատրյանը ճանաչվել է հաղթող։ Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։
Առաջնությունն անցկացվում է Չեխիայի Պլզեն քաղաքում։
«Խաչատրյանը ցույց է տվել մրցումային օրվա լավագույն արդյունքը` 381 միավոր»,- հայտնում է ֆեդերացիան։
Հիշեցնենք, որ խառը վազք մրցաձևի թիմային պայքարում Գոռ Խաչատրյանը, Հայկ Մինասյանը և Համլետ Կարենյանը միասին 1082 միավորով դարձել են արծաթե մեդալակիր։ Նույն մրցաձևի աղջիկների պայքարում Մարի Ղազարյան-Անահիտ Սարգսյան-Աիդա Ազատյան եռյակը 1021 միավորով նույնպես նվաճել է արծաթե մեդալ։
Մրցումային 3-րդ օրը հրաձիգները պայքարել են խառը վազք մրցաձևում։ Կանանց անհատական պայքարում 375 միավորով հաղթող է դարձել Գոհար Հարությունյանը, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել Արուսյակ Գրիգորյանը` 373 միավոր արդյունքով։
Գոհար Հարությունյան-Լիլիթ Մկրտչյան-Արուսյակ Գրիգորյան թիմային եռյակը խառը վազք մրցաձևում 1112 միավոր արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն։
Add new comment