Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է
1991 թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի պատգամավորների մարզային և
Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը:
Ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»: Նախկին ԼՂԻՄ-ի և Շահումյանի շրջանի տարածքում հռչակվեց անկախ հայկական պետություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ):
Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ անկախության հանրաքվե, որին մասնակցեց բնակչության ձայնի իրավունք ունեցողների 80%-ը, իսկ քվեարկողների 99%-ից
ավելին ձայն տվեց անկախության օգտին:
Add new comment