Submitted by G.Avetisyan on
ացս

Արցախի կորուստը անպատվություն է մեզ համար, ինչը պետք է մղի պայքարի. Բագրատ Սրբազան

Այսօր Արցախի Հանրապետության հռչակման տոնն է, որը դարձյալ գողացել են մեզանից, ինչպես գողացել են բոլոր տոները։ Այս մասին Եռաբլուր այցի ընթացքում նշել է «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: 

«Մենք կես սրտով ենք այսօր, որովհետև որքան էլ մեզ համար մտածումներն ու հիշողությունները, մեր հերոսների արձանագրած հաջողությունները լինեն մեր մտքում, այդուհանդերձ գողացված է մեր կենսագրությունն ու հավաքական նկարագիրը։

Արցախի կորուստը անպատվություն է մեզ համար, ինչը պետք է մղի պայքարի, անկախ նրանից թե աշխարհը կամ այս ներքին թշնամի իշխանությունն ինչ կասի։

Արցախցիների վերադարձն աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների քաղաքական և բարոյական հիմքերում է գտնվում։ Չկա ազդեցություն ունեցող որևէ պետություն, որն այդ մասին չխոսի»,- ասել է նա։

Ըստ Բագրատ Սրբազանի՝ արցախցիների վերադարձը շատ իրատեսական է։ «Մենք պատկերացնում ենք, որ այդ հարցը պետք է ներառվի բանակցային օրակարգում, միջազգային անվտանգության երաշխիքներով, բայց այս պահին բանակցություններ գոյություն չունեն»,- նշել է նա։

 

Add new comment