վց

Արևմուտքի «քար լռության» պատճառները

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը տելեգրամյան ալիքում գրում է. «Մի կարևոր հանգամանք շատերիդ ուշադրությունից դուրս է մնացել: 

Երբ ապրիլի 19-ին ստորագրվեց Գրիգորյան- Մուստաֆաև պրոտոկոլը, ԱՄՆ-ն ու էլի մի շարք արևմտյան երկրներ, որոնց մի մասն ակնհայտորեն տեղյակ չէ անգամ հայ- ադրբեջանական հարաբերությունների առանձնահատկություններից, շտապեցին ողջունել տեղի ունեցածը: 

Պատճառն ակնհայտ էր՝ այդ պրոտոկոլին հաջորդելու էին Տավուշի հատվածում հայկական կողմի միակողմանի զիջումները և հայ-ադրբեջանական սահմանից ռուսական զորքերի դուրսբերումը: Այլ խոսքով, Արևմուտքը խնդիր ուներ՝ քաջալերել Փաշինյանին՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում հերթական անգամ գնալ նշաձողի իջեցման: 

Հիմա երբ ստորագրվել է ապրիլի 19-ի պրոտոկոլից բխող Կանոնակարգը, որը կարգով շատ ավելի բարձր փաստաթուղթ է, Արևմուտքից «կայծակնային» ողջույններ չհնչեցին, «քար» լռություն է: 

Դարձյալ ամեն ինչ պարզ է. այս դեպքում՝ Արևմուտքը լռելու անհրաժեշտություն ունի, որովհետև շահ չունի հակել Ադրբեջանին՝ դեօկուպացնել ՀՀ օկուպացված տարածքները: 

Թե բա՝ Մակրոնը սեպտեմբերին Հայաստան կգա, ինչից Ալիևի «ոտքերը կդողան»... »: 

 

Add new comment