36

ՀՀ ԶՈՒ-ի և սպառազինության մատակարարումների վրա սահմանափակումներ դնելու մոտեցումը պետք է դիտարկել որպես հերթական նախապայման. Աբրահամյան

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Ադրբեջանական խոսույթում վերջին շրջանում տեղ գտած այն մոտեցումը, թե ՀՀ զինված ուժերի և սպառազինության մատակարարումների վրա պետք է սահմանափակումներ դրվեն, պետք է դիտարկել որպես Հայաստանի գլխին իջեցված հերթական նախապայման: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա մասնավորապես նշել է. «Այն, որ Հայաստանն այլընտրանք չունի և ցանկացած իշխանության դեպքում պետք է մեծ ուշադրություն դարձնել պաշտպանական խնդիրներին, այդ թվում` սպառազինության, զինտեխնիկայի գնումներին, նույնիսկ քննարկման ենթակա էլ չէ (գործող իշխանության գործոնը դեռ մի կողմ դրած):

Այն, որ միջազգային իրավունքի և ընկալման տեսանկյունից Հայաստանի քայլերը հասկացված են` հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքն ու գեներացվող ատելությունը, դա ևս քննարկելի չէ:

Այս ամենը հասկանում են նաև Բաքվում, սակայն փորձում են օգտագործել ՀՀ գործող իշխանությունների դեմ բազմիցս խաղարկված մտրակի քաղաքականությունը` Հայաստանի շուրջը օղակն առավելագույնս սեղմելու և ոտքի կանգնելու շանսից զրկելու համար»:

Add new comment

From the author