Submitted by H.Andreasyan on

Խաղաղության պայմանագրի բանակցությունների ֆոնին Ադրբեջանի կողմից սադրանքի գնալը տեսականորեն հնարավոր է․ Արման Եղոյան

Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածվող ապատեղեկատվությունները, թե  ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, նպատակ ունեն ինֆորմացիոն նպաստավոր դաշտ ստեղծել իրենց կողմից հնարավոր որևէ ագրեսիվ գործողության համար, եթե քաղաքական նման որոշում ունենան: Այս մասին ասել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Արման Եղոյանը այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ :

«Խաղաղության պայմանագրի բանակցությունների ֆոնին նման սադրանքի գնալը տեսականորեն հնարավոր է»,- նշել է նա։

Add new comment