Submitted by H.Andreasyan on

44-օրյա պատերազմի հանձնաժողովի եզրակացությունը պատրաստ է. Անդրանիկ Քոչարյան

Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եզրակացությունը պատրաստ է։ Այս մասին հայտարարել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Հանրային հեռուստաընկերության եթերում։

Նա նշել է, որ հանձնաժողովն արդեն ավարտել է իր աշխատանքը։

ՔՊ-ական պատգամավորի խոսքով՝ հոկտեմբերին նամակով պատրաստվում է խորհրդարանի նախագահին դիմել դռնփակ նիստ հրավիրելու համար։ Հենց այդ ժամանակ էլ կներկայացվի հանձնաժողովի զեկույցը: Քոչարյանը նաև հայտարարել է, որ հանրությունը կկարողանա ծանոթանալ միայն այդ ելույթի հատվածներին, բայց ոչ ամբողջական զեկույցին, քանի որ փաստաթղթում գաղտնի տեղեկություններ կան։

Ըստ պատգամավորի՝ պատերազմի պատճառների մասին լուրջ քննություն է կատարվել, որի ընթացքում ուսումնասիրվել են տասնյակ հազարավոր փաստաթղթեր։ Նրա խոսքով՝ պարտության պատճառները բազմաբնույթ են ու բազմաշերտ։

Add new comment