Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների նոր փաթեթը կուղղվի առանցքային արդյունաբերություններին. «Bloomberg»

Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների նոր փաթեթը կուղղվի առանցքային արդյունաբերություններին. «Bloomberg»

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախատեսում է սահմանել արտահանման նոր հսկողություն և պատժամիջոցների նոր փաթեթ Ռուսաստանի դեմ՝ ուղղված առանցքային արդյունաբերություններին»,- գրում է «Bloomberg» միջազգային պարբերականը՝ հղում տալով սեփական աղբյուրներին։

Զեկույցում ասվում է, որ նոր պատժամիջոցները կտարածվեն Ռուսաստանի պաշտպանական և էներգետիկ ոլորտների, ֆինանսական հաստատությունների և մի քանի անձանց վրա:

Նշվում է, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները կարող են նաև դիտարկել պատժամիջոցներից խուսափելը կանխելու հարցը՝ խաթարելու այն աջակցությունը, որը Ռուսաստանը ստանում է երրորդ երկրներից։

ԵՄ-ի նոր պատժամիջոցների առաջարկը ներառում է իրանական այն կազմակերպությունները, որոնք ենթադրաբար Ռուսաստանին մատակարարում են անօդաչու թռչող սարքեր և այլ ռազմական պարագաներ, տեխնոլոգիա, բաղադրիչներ, ծանր մեքենաներ, էլեկտրոնիկա։ Այս մասին ասվում է հոդվածում։

Այս ամսվա սկզբին ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ՝ ի պատասխան կիբեռ հարձակումների, որոնք ուղղված էին յոթ անձի, այդ թվում՝ վեց ռուսի և մեկ ուկրաինացու նկատմամբ, որից հետո Ռուսաստանը պատասխան քայլեր է ձեռնարկել՝ պատժամիջոցներ կիրառելով ԱՄՆ-ի 77 քաղաքացու նկատմամբ՝ արգելելով նրանց մուտքը Ռուսաստան:

Add new comment