Submitted by detq-editor on
35 տարի առաջ այս օրը սկիզբ առավ Արցախյան շարժումը։

35 տարի առաջ այս օրը սկիզբ առավ Արցախյան շարժումը։

35 տարի առաջ այս օրը սկիզբ առավ Արցախյան շարժումը։

Պայքար, որի կարևորագույն և հիմնական նպատակն էր Արցախի հայ բնակչության ազատ ինքնորոշումը։1988-ի սկզբներին Արցախում, այնուհետև Երևանում սկսված զանգվածային ցույցերը կոչ էին անում Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը վերամիավորել Խորհրդային Հայաստանի հետ։

1988թ.-ի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի նստաշրջանը որոշում էր կայացրել դիմել Ադրբեջանական ԽՍՀ,Հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդներին ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Խորհրդային Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու համար։Փետրվարի 20-ին սկիզբ դրվեց Արցախի վերածննդին և հայկական երկու հանրապետությունների ստեղծմանը։

Մեր ազգի խաղաղ և օրինական քայլերին Ադրբեջանը պատասխանեց Սումգայիթում և այլ վայրերում կազմակերպված կոտորածներով։ Այդ օրերին պարզ դարձավ, որ Արցախի ժողովուրդը դատապարտված է ֆիզիկական բնաջնջման կամ հաղթանակի։

Մինչ օրս ադրբեջանական իշխանությունների համար հայատյացությունը ներքին ու արտաքին քաղաքական գործիք է, ինչպես նաև սեփական ժողովրդի սնուցման աղբյուրը։

Յուրաքանչյուր արցախահայ այսօր աննկարագրելի ցավ է ապրում՝ իր հողում տեսնելով օտարի դրոշը։ Նկատի ունենալով այսօրվա ցավոտ իրականությունը՝ հայ ազգը բռունցքվելու է՝ շրջելով պատմական անարդարությունը, և կրկին իր հողում ծածանելու է հայոց եռագույնը։

Add new comment