զվդս

2013-15թթ-ի ընթացքում ՀՀ տարածքը, սահմանները ընդլայնվել են շուրջ 500 քկմ-ով, սա երբեք չի հրապարակվել. Մամիջանյան

2013, 2014, 2015 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքը, սահմանները ընդլայնվել են շուրջ 500 քառակուսի կիլոմետրով։ Այս մասին խորհրդարանում հայտարարությունների ժամին նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ շեշտելով, որ այդ տվյալները մինչ այսօր չեն հրապարակվել։

«Դա իրականացվել է՝ ի պատասխան հակառակորդի դիվերսիոն, հետախուզական և այլ տիպի ագրեսիաների։ Բայց մենք դրա մասին չենք խոսել, մենք դա լուռ ենք արել»,- ասաց Հայկ Մամիջանյանը՝ թշնամուն միակողմանիորեն Հայաստանի տարածքից հողեր հանձնելը «սահմանազատում» որակած ու դա ժողովրդին որպես «ձեռքբերում» ներկայացնող իշխանությանը։

«Մենք լուռ աշխատում էինք, իսկ դուք լուռ՝ հող եք հանձնում»,- շեշտեց Մամիջանյանը։

 

 

Add new comment