ցսաղ

Մեզ թշնամի պետք չէ, քանի որ չկա մեզնից ավելի վտանգավոր թշնամի մեր հայրենիքի համար. Բալյան

Հասկանալու համար, թե ի՞նչ վիճակում ենք և որտե՞ղ են հայտնվելու այս ամենի արդյունքում, բավական է ուսումնասիրել 1918-1920 թվականների Հայաստանի Հանրապետության պատմությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը և շարունակում. «Կարդում եմ Անկախ սոցիալիստների օրգան Մարդկայնություն թերթի 1919 թվականի մայիսի 10-ի համարը, որտեղ անդրադարձ կա 1919 թվականի Հայաստանի Խորհրդի/խորհրդարանի ընտրություններին ու ներկայացված է  պառլամենտի անդամ Մ. Ղարաբեգյանի դասախոսությունը ներքին ու արտաքին քաղաքական իրադրության մասին:

Խուժանի շահագործումը ներքաղաքական պայքարում, թայֆաբազություն, ընտրակեղծիքներ, պետական ապարատի և ռեսուրսների նկատմամբ միակուսակցական մոնոպոլիա, արտաքին տերերի ու հովանավորների փնտրտուք, քաղաքական դերակատարների ու նրանց կողմնակիցների բանակների միջև ներքին թշնամանք ու ատելություն ավելին, քան արտաքին թշնամիների հանդեպ, անարդյունավետ կառավարում, պետական-հանրային սուղ միջոցների վատնում...Ու նույն մարտահրավերները, որոնց բախվել ենք հիմա, ընդհուպ Զանգեզուրի միջանցքի թեման...Կարդում եմ ու ակամա նայում հրապարակման տարեթվին՝ համոզվելու համար, որ մեր Երրորդ հանրապետության մասին չէ գրված այս ամենը... Կարծում եմ, կարիք չկա հիշեցնելու, թե ինչպես հանգուծալուծվեց այդ ամենը՝ հայկական պետության տարածքների անեքսիա, անկախ պետականության դեմոնտաժ...Մեզ թշնամի պետք չէ, քանի որ չկա մեզնից ավելի վտանգավոր թշնամի մեր հայրենիքի համար»:

 

Add new comment