Ինչպե՞ս կանդրադառնա սահմանի բացումը ՀՀ անվտանգության վրա. Զախարովայի պատասխանը Ալեն Սիմոնյանին

«Sputnik Արմենիա»․ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին խորհուրդ է տվել մտածել այն մասին, թե ինչպես կազդի ՀՀ սահմանի բացումը երկրի անվտանգության վրա տարածաշրջանում իրավիճակի ամբողջական կարգավորման բացակայության դեպքում։

Ավելի վաղ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի վերահսկողությունը մասնավոր պահնորդական ընկերությանը հնարավոր հանձնումը չի խախտի Հայաստանի ինքնիշխանությունը, քանի որ ամեն ինչ ընթանալու է Հայաստանի օրենքների շրջանակում, ՀՀ դրոշի ներքո։ Որպես օրինակ՝ Սիմոնյանը հիշեցրել էր, որ այսօր Իրանի և Թուրքիայի հետ սահմանին ռուս սահմանապահներ են կանգնած, և այդ հարցում էլ մտածելու բան կա։

«Մեր կարծիքով՝ եթե մտածենք հանրապետության սահմաններին ռուս սահմանապահներ ունենալու նպատակահարմարության մասին, ապա պետք է հաշվի առնենք, թե սահմանի բացումն ինչպես կազդի երկրի անվտանգության վրա տարածաշրջանում ամբողջական կարգավորման բացակայության դեպքում»,- ասել է Զախարովան՝ մեկնաբանելով Սիմոնյանի հայտարարությունը։

Զախարովան հիշեցրել է, որ սահմանապահների գործունեությունը կարգավորվում է 1992 թվականից, Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի և Հայաստանի տարածքում դրանց գործունեության մասին երկկողմ համաձայնագրով։

Նա հավելել է, որ փաստաթուղթն անժամկետ է, և ռուս սահմանապահներն ավելի քան 30 տարի պաշտպանում են Հայաստանի սահմանները՝ կանխելով ապօրինի սահմանահատումները և թմրանյութերի ապօրինի շրջանառության փորձերը։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Add new comment