01

«Զանգեզուրյան միջանցքի» դրույթը ռեգիոնում նոր էսկալացիայի մեծ սպառնալիքներ է պարունակում․ Աբրահամյան

Իրանի մտահոգություններն ու կոշտ հակազդեցությունը այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» անթույլատրելիության վերաբերյալ ոչ միայն արտահայտում են Իրանի կենսական շահերը, այլև որոշակի ազդանշաններ են փոխանցում առ այն, որ վերոնշյալ խնդիրը կարող է տարածաշրջանային անկանխատեսելի իրադարձությունների բերել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նա մասնավորապես նշել է․ «Հայաստան-Ադրբեջան օրակարգի, թերևս, ամենավտանգավոր այս դրույթը ո´չ միայն խնդիր է ՀՀ անվտանգության և ինքնիշխանության տեսանկյունից, այլև ռեգիոնում նոր էսկալացիայի մեծ սպառնալիքներ է պարունակում:

Ոչ պակաս վտանգավոր իրադրություն է նաև այն տեսանկյունից, որ շահերի բախման կենտրոնում գտնվող Հայաստանի իշխանությունը գործընթացին հետևում է օբյեկտի, իսկ որոշ դեպքերում` լուռ դիտորդի դիրքերից»:

Add new comment