«44-օրյա պատերազմից հետո ունենք անհետացած զենքի մեծ քանակ». Փաշինյան

Այսօր՝ կառավարության նիստի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմից հետո ունենք անհետացած զենքի մեծ քանակ:

Նա ասել է, որ հարցը քննարկվել է նաև Անվտանգության խորհրդում, իսկ ներքին գործերի նախարարին հանձնարարականներ է տվել ապօրինի զենք-զինամթերքի փնտրտուքի հետ կապված մեթոդաբանությունը վերանայելու հարցով։

«Այն մեթոդաբանությունը, որով մենք աշխատել ենք, այլևս չի համապատասխանում նոր մարտահրավերներին, և պետք է ասեմ, որ նոր մեթոդների կիրառությամբ որոշակի ոչ մեծ, բայց արդյունքներ կան»,- նշել է Փաշինյանը։

Վաչապետի այս հայտարարությունները հնչել են գլխավոր դատախազի զեկույցի ֆոնին։ Աննա Վարդապետյանը հայտարարել էր, որ Հայաստանում այս տարվա ութ ամիսների ընթացքում առանձնապես ծանր հանցագործությունների թիվը 17.8 տոկոսով աճել է։ Դատախազը նշել է՝ մտահոգիչ է, որ աճել են զենքի գործադրմամբ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը։

Video file

Add new comment