89

ՀՀ-ն հետաքրքրված է Դելիից ATAGS հրետանային կայանքների լրացուցիչ խմբաքանակ գնելու հարցում․ «Sputnik Արմենիա»

«Sputnik Արմենիա» Հայաստանը շահագրգռված է Հնդկաստանից հավելյալ քանակությամբ 155 մմ տրամաչափի ATAGS հրետանային կայանքներ ձեռք բերելու հարցում: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների և վերլուծության ինստիտուտի գլխավոր տնօրեն Սուդան Չինոյը։

Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ 155 մլն դոլարի կատարելագործված քարշակվող հրետանային համակարգերը (ATAGS) Երևանը պատվիրել է Դելիին դեռևս 2022 թվականին։ 155 մմ քարշակվող հաուբիցների առաջին խմբաքանակը՝ բաղկացած 6 միավորից, մատակարարվել է 2023 թվականի օգոստոսին։

«ATAGS-ները շատ մանևրող կայանքներ են։ Դրանք արտադրված են Հնդկաստանում և ունեն մեծ հաջողություն։ Հայկական կողմը թվով 6 նման սարքեր է ձեռք բերել և գոհ մնացել գնումից», - ասել է Չինոյը։

Նա հիշեցրել է, որ Դելին արդեն Երևան է առաքել Swathi ռադիոլոկացիոն համալիրներ․ գործարքի արժեքը կազմել է 40 մլն դոլար: Նրա գնահատմամբ՝ հնդկական ՀԿՌՀ-ներն աշխարհում լավագույններից են և մեծ պահանջարկ ունեն:

Չինոյը նշել է, որ Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերել նաև մոտ 250 մլն դոլար արժողությամբ Pinaka բազմափող հրթիռային կայանքների նկատմամբ։ Փորձագետն ընդգծել է, որ Հնդկաստանի ռազմարդյունաբերության զարգացումը երկրի առաջատար ուղղություններից է։ Վերջին շրջանում հնդկական կողմն իրեն դիրքավորվում է ոչ միայն որպես արտադրող, այլ նաև որպես ռազմական արտադրանքի մատակարար՝ միաժամանակ փորձելով ապահովել պաշտպանական ոլորտում մատակարարման շղթայի անվտանգությունը և խրախուսել փոքր ու միջին ձեռնարկություններին:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

«ATAGS համակարգերի կրակային հեռավորությունը շատ ավելի բարձր է, քան սովետական կամ ռուսական հրետանու դեպքում։ Իմիջիայլոց, Ադրբեջանն այսօր միայն սովետական և ռուսական է օգտագործում։ Օրինակ՝ ATAGS-ը մինչև 45 կմ կրակի հեռավորություն ունի, որը սովետական ոչ մի հաուբից չունի, անգամ 207 մմ տրամաչափի «Pion»-ը, որը կա Ադրբեջանում»,- «Դետք»-ի հետ զրույցում նշել է ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը։

Add new comment