Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան․ 2022 թ. սեպտեմբերի 13
Հայ-ադրբեջանական պատերազմ, ռազմական գործողություն Ադրբեջանի զինված ուժերի կողմից: Սկսվել է 2022 թվականի սեպտեմբերի 13-ին` ժամը 00։05-ին։
Ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմի մարդկային պաշտոնական կորուստներն են 207 զոհ, 20 գերեվարված և 293 վիրավոր։ Բացի դրանից` հայկական կողմը կորցրել է տասնյակ հեկտարներով տարածք, ինչպես նաև ենթարկվել է բազմաթիվ բնակավայրերում բնակֆոնդի ու ենթակառուցվածքների ավերածությունների։ Ռազմական գործողությունների հետևանքով ադրբեջանական կողմի մարդկային պաշտոնական կորուստներն են 79 զոհ և 282 վիրավոր։
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ են վարել Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ` դեպի հայկական դիրքերը և բնակավայրերը։ Ադրբեջանական կողմը կիրառել է նաև ԱԹՍ-ներ, որոշ ուղղություններով ձեռնարկել է դիրքային առաջխաղացման գործողություններ։
Հրադադարը հաստատվել է սեպտեմբերի 14-ի ժամը 20:00-ից։ Արդյունքում Ադրբեջանը վերահսկողություն է հաստատել Հայաստանի տասնյակ հեկտարների հասնող տարածքի նկատմամբ, հայ-ադրբեջանական գործող շփման գծի երկայնքով գրավել է ռազմավարական բարձունքներ։
Ադրբեջանի նպատակը Հայաստանին ռազմական գործողության մեջ ներքաշելն ու սուվերեն տարածքն իր վերահսկողության տակ պահելն է։ Հայատյացության դրսևորումներ կարելի է նկատել բոլոր ոլորտներում, ինչն արտահայտում է Ադրբեջանի ղեկավարության ծավալապաշտական նկրտումները Հայաստանի նկատմամբ:
Նկարը՝ արխիվից
Add new comment