Անկարան թույլ չի տա շրջանցել հակառուսական պատժամիջոցները. Չավուշօղլու
Անկարան թույլ չի տա շրջանցել հակառուսական պատժամիջոցները. Չավուշօղլու
Անկարան մտադիր չէ թույլ տալ Թուրքիային շրջանցել Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և Եվրամիության սահմանած պատժամիջոցները։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Թուրքիայի մայրաքաղաքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Մենք չենք միանում Ռուսաստանի դեմ միակողմանի պատժամիջոցներին, այլ հավատարիմ ենք ՄԱԿ-ի պատժամիջոցներին։ Բայց մենք նաև միջոցներ ենք ձեռնարկում և վերահսկում իրավիճակը, որպեսզի ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցները չշրջանցվեն Թուրքիայի միջոցով։ Մեզ մոտ եկավ ԱՄՆ գանձապետարանի ղեկավարը, մենք տեղեկություններ ենք ստանում ԵՄ ներկայացուցիչներից, այս ամենը քննարկում ենք կառավարության նիստերում»,- ասել է Չավուշօղլուն։
Add new comment