Աֆղանստանի և Պակիստանի սահմանին զինված բախումներ են սկսվել
Աֆղանստանի և Պակիստանի սահմանին զինված բախումներ են սկսվել
Երկուշաբթի զինված բախումներ են սկսվել աֆղանա-պակիստանյան սահմանին՝ Թորխամ անցակետի մոտ։
Այս մասին հայտնում է «Hasht-e Subh» թերթը՝ վկայակոչելով Աֆղանստանի Նանգարհար նահանգի աղբյուրներին։
Նրանց տվյալներով՝ Աֆղանստանում իշխանությունը զավթած արմատական «Թալիբան» շարժման ներկայացուցիչների և պակիստանցի սահմանապահների միջև փոխհրաձգությունները սկսվել են վաղ առավոտից։ Հակամարտության պատճառը դեռևս հայտնի չէ։
Իր հերթին պակիստանյան «Dawn» թերթը հայտնել է, որ բախումները նախաձեռնել է աֆղանական կողմը։ Զոհերի մասին տեղեկություն դեռ չի հաղորդվում։
Add new comment