sac

Ադրբեջանում COP29-ին մասնակցելու հարցով Երևանը դեռ որոշում չունի

Հայաստանի իշխանությունները դեռ չեն որոշել, թե արդյոք կմասնակցեն Ադրբեջանում կազմակերպվելիք COP29 գագաթնաժողովին,  այսօր Համաշխարհային հայկական երկրորդ գագթնաժողովի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք այդ հարցով դեռ որոշում չունենք»,- ասաց վարչապետը:

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովն Ադրբեջանում անցկացնելու որոշումը կայացվել է անցած դեկտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական լայնածավալ հարձակումից և Արցախի հայաթափումից ընդամենը երեք ամիս անց․ որոշումն ընդունվել է այդ թվում պաշտոնական Երևանի աջակցության շնորհիվ, ինչի դիմաց Բաքուն համաձայնել է ազատ արձակել 32 հայ ռազմագերիների։

Ադրբեջանը նաև Հայաստանին է հրավիրել՝ մասնակցելու այդ գագաթնաժողովին։

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») Ադրբեջանում կանցկացվի նոյեմբերի 11-22-ը: 

 

Add new comment